Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.12.2017   ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Դեկտեմբերի 30-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ  ժամանած Երևան քաղաքի  Էրեբունի  վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանին ու նրան ուղեկցող պատվիրակության անդամներին:

Քաղաքապետը ողջունելով  հյուրերին, գոհունակություն է հայտնել  ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել, թե  երկու մայրաքաղաքների, Ստեփանակերտի և Էրեբունի վարչական շրջանի միջև փոխհարաբերություններն ավելի կամրապնդվեն , ու ամենատարբեր ոլորտներում  նորանոր հաջողություններ կարձանագրվեն: Օգտվելով առիթից, Ս.Գրիգորյանը, իր ու քաղաքապետարանի անձնակազմի անունից էրեբունցիներին  շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք:

Ամանորի տոների առիթով, Դավիթ Գրիգորյանը` Ստեփանակերտի քաղաքապետին, բոլոր ստեփանակերտցիներին  է փոխանցել Երևանի  քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նա վստահեցրել է, որ համագործակցության շրջանակում նախանշված ծրագրերը  հաջողությամբ կիրականացվեն:

Հանդիպմանը ներկա է գտնվել Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելել են ՊԲ Ստեփանակերտում տեղակայված զորամաս և հանդիպում ումեցել զինվորականների հետ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն