Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.59  դրամ
EUR   559.61  դրամ
RUB   7.62  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.12.2017   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՎԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Ամանորի տոների կապակցությամբ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

<<Ստեփանակերտի քաղաքպետարանի ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ընձեռնված հնարավորությունից օգտվելով, խորին շնորհակալություն եմ հայտնում Երևանի ու Ստեփանակերտի միջև հետզհետե ամրապնդող բարեկամության ու համագործակցության համար, ինչն արտահայտվում է տարբեր ձևաչափերով  Ձեր կողմից ցուցաբերվող օգնությամբ: Ասվածի վառ օրինակ կարելի է դիտարկել, համագործակցության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի ամանորյա տոնական ձևավորման կազմակերպումը, ինչը գունեղ երանգներ է հաղորդում մայրաքաղաքին, բարձրացնում մարդկանց տրամադրությունը:

Հատկանշական է, որ գալիք տարին մեր ժողովրդի համար նշանավորվելու  է պատմական մի շարք ուշագրավ իրադարձություններով: Ազգովի նշելու ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանի 2800-ամյա հոբելյանը, ինչպես նաև  Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը: Համոզված եմ, որ նախանշված այդ ծրագրերի շրջանակներում մենք առիթներ կունենանք համատեղել մեր ուժերը և արժանապատվորեն նշել հիշարժան հոբելյանները:

Թանկագին պարոն Մարգարյան

Թույլ տվեք վերստին շնորհավորել Ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն, նորանոր հաջողություններ, երջանկություն:

Թող 2018-ը մեր ժողովրդի համար լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի և իղձերի իրականացման տարի>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն