Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.76  դրամ
EUR   565.36  դրամ
RUB   7.81  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.12.2017   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ

 

Հարցերի լայն շրջանակ է քննության  առնվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված  աշխատանքային խորհրդակցությունում, որին ներկա էին ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Քաղաքապետը խորհրդակցության մասնակիցների  ուշադրությունը հրավիրել է   մայրաքաղաք Ստեփանակերտում` Ամանորի տոնական միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը, տվել  կոնկրետ  հանձնարարականներ: Հանդիպմանը հստակ անդրադարձ է եղել Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ծրագրվելիք հանդիսություններին: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը,  կարևորելով  հիշարժման իրադարձության քաղաքական ու պատմական նշանակությունը,  հանձնաժողովի անդամներին հորդորել է պատասխանատվությամբ և նվիրումով ներգրավվել տոնական միջոցառումների ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

Խորհրդակցությանն արծածվել են մայրաքաղաքի  բնականոն կյանքի ապահովմանը վերաբերող մի  շարք հարցեր, ընդգծվել է  ձյան առատ տեղումների պարագայում` համատեղ քայլեր ձեռնարկելու, տրանսպորտի անխափան երթևեկությունը կարգավորելու անհրաժեշտությունը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն