Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.74  դրամ
EUR   535.47  դրամ
RUB   7.60  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.03.2014   ԷՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՓ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Ստեփանակերտի քաղաքապետարանի Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> փակ բաժնետիրական ընկերության այգեգործների կողմից մայրաքաղաքում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները:

Էտման գործընթացը, որ օրեցօր լայն թափ է ստանում, կազմակերպված է  իրականացվում ինչպես փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում ու բակերին հարող տարածքներում:

Կախված ծառի, թփիտեսակից, էտը կատարվում է պահանջվող ագրոպահանջներին համապատասխան, ապահովելով ծառերի բնական աճի ընթացքը: Հիշյալ գործընթացի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են ստանում` հաճելի տեսք հաջորդելով զբոսայգիներին, պուրակներին, կանաչ տարածքներին: Էտին զուգահեռ կազմակերպվում է տարածքների սանիտարական մաքրություն:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի խոսքով, մարտի 1-ից մեկնարկած ծառերի և թփերի երիտասարդացման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի  վերջը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար