Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.03.2014   ՀԱՄԱՏԵՂ ՆՎԵՐ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ

Ինչպես տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից, համագործակցության համատեքստում ևս մի հաճելի անակնկալ է ուրվագծվում:

Մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցությունը, որ զարգանում է բոլոր ուղղություններով, հետզհետե ավելի է ընդլայնում իր շրջանակները: Երևանի քաղաքապետարանը և մայրաքաղաքի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում Ստեփանակերտի համար: 2-րդ եռամսյակում 10 էսքիզներից ընտրված 4 լավագույններն արդեն պատրաստ քանդակների տեսքով  կտեղափոխվեն Ստեփանակերտ: Ըստ Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի, նոր քանդակները կտեղադրվեն մայրաքաղաքի պուրակներում:

Քոլեջի ավագ կուրսերի ուսանողների խոսքով, որոնք այս օրերին ստեղծագործում են մեծ ներշնչանքով, իրենց համար մեծ պատիվ է, որ առաջին քանդակները տեղ են գտնելու Արցախի մայրաքաղաքում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար