Ինչպես տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից, համագործակցության համատեքստում ևս մի հաճելի անակնկալ է ուրվագծվում:
Մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցությունը, որ զարգանում է բոլոր ուղղություններով, հետզհետե ավելի է ընդլայնում իր շրջանակները: Երևանի քաղաքապետարանը և մայրաքաղաքի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում Ստեփանակերտի համար: 2-րդ եռամսյակում 10 էսքիզներից ընտրված 4 լավագույններն արդեն պատրաստ քանդակների տեսքով կտեղափոխվեն Ստեփանակերտ: Ըստ Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի, նոր քանդակները կտեղադրվեն մայրաքաղաքի պուրակներում:
Քոլեջի ավագ կուրսերի ուսանողների խոսքով, որոնք այս օրերին ստեղծագործում են մեծ ներշնչանքով, իրենց համար մեծ պատիվ է, որ առաջին քանդակները տեղ են գտնելու Արցախի մայրաքաղաքում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար