26.09.2013   ԿԱՅԱՑԱՎ <<ՄԵՆՔ ԵՆՔ,ՄԵՐ ՍԱՐԵՐԸ>> ԲԱՐԵԿԱՐԳ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՔԱՆԴԱԿ, ՈՐ ԴԱՐՁԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Գրեթե մեկ տարի ընթացող վերականգնողկան աշխատանքներից հետո սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ արցախցու /նաև Ղարաբաղի երկարակեցությունը, իմաստությունն ու հյուրասիրությունը խորհրդանշող Սարգիս Բաղդասարյանի <<Մենք ենք, մեր սարերը>> հանրահայտ հուշարձան-հուշահամալիրի հանդիսավոր բացումը:

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ,կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հազարավոր ստեփանակերտցիներ, հյուրեր Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, այլ երկրներից:

    Հուշահամալիրի բարեկարգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մոսկվաբնակ գործարար Կարեն Ավագիմյանի միջոցներով, ով և, բնականաբար, նույնպես պատվավոր հյուրերի շարքում էր գտնվում:

    Հանդիսավոր արարողությունը բացեց և հուշակոթողի ու համալիրի բարեկարգման ծրագիրը, հատկապես բարերարի արցախանպաստ առաքելությունը  կարևորեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա համոզմունք հայտնեց, որ վերակառուցված համալիրն, իրոք, կդառնա մայրաքաղաքի ամենագողտրիկ անկյուններից մեկը և իր գիրկը կձգի հազարավոր հայերի ու զբոսաշրջիկների: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի և անձամբ իր անունից ներկաներին, բոլոր ստեփանակերտցիներին շնորհավորեց հիշարժան իրադարձության առիթով և հույս հայտնեց, որ Արցախի և մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած հուշակոթողը մշտապես կգտնվի համաքաղաքացիների, բոլոր արցախցիների  ուշադրության կենտրոնում, բարեկարգ համալիրը կպահպանվի աչքի լույսի պես:

    Քաղաքապետը << Մենք ենք, մեր սարերը>> ծրագրի հովանավորման և մայրաքաղաքին մատուցած ծառայությունների համար բարերար Կ.Ավագումյանին հանձնեց շնորհակալագիր:

      Նշանակալի իրադարձության առիթով ներկաներին ողջունեցին գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, <<Մենք ենք, մեր սարերը>> հուշակոթողի հեղինակի որդին` Աշոտ Բաղդասարյանը և բարերար Կարեն Ավագումյանը:

      Ստորև ներկայացվում  է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթը` §Մենքենք, մեր լեռները¦ հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ

Մեծարգո Նախագահ

Արցախի Հանրապետության,

Թանկագին բարեկամներ,

Այսօր,հիրավի,ուրախալի օր է արցախցիների համար: Մեր հանրապետության ոչ երկար պատմության ընթացքում ուրախալի օրեր քիչ չեն եղել, երբ ժողովրդի կյանքում տեղի ունեցած այս կամ այն նշանակալի իրադարձությունը տոն       է      դարձել        բոլորի       համար:

Այսօրվա տոնը դրանցից մեկն է:

     Պիտիխոստովանել, որ այս պահին մենք երկար ենք սպասել: Եվ վերջապես այն եկավ, քանի որ այսօր մենք բոլորս միասին պատիվ ունենք կրկին տեսնելու մեր հայրենակիցՍարգիս Բաղդասարյանի անմահ գործը, ում 90-ամյակը վերջերս տոնվել է ոչ միայն նրա հարազատ ծննդավայր Արցախում, այլ նաև Հայաստանում ևՍփյուռքում:

Քանդակագործական հրաշալի կոմպոզիցիան, որով հիմա մենք հիանում ու հպարտանում ենք, հեղինակի կողմից ստեղծվել է 1967 թվականին և այդ ժամանակ էլ տեղադրվել այս բլրի վրա, որտեղ էլ այն կանգնած է մինչև հիմա: Քանդակագործն իր ստեղծագործությունն անվանել է §Մենք ենք, մեր լեռները¦, որի համար այս տեղանքը, այս բլուրը պատահական չի ընտրվել: Այն համահունչ      է         նրա     գաղափարին:

Հուշարձանն արտացոլում է երկու ղարաբաղցիների` տարիքն առած ամուսնուն ու կնոջը, ովքեր իրենց տեսքով ու կեցվածքով, Արցախին բնորոշ հատկանիշներով խորհրդանշում են ոչ միայն ամբողջ աշխարհում հայտնի ղարաբաղցիների երկարակեցությունը, այլ հենց Ղարաբաղի երկարակեցությունն ու հավերժությունը:

Բլուրը, որի վրա տեղադրված է քանդակն առանց պատվանդանի, ոչ այլ ինչ է, քան մի լեռ, որին ներաճել են այս երկու ղարաբաղցիները: Նրանք էլ են լեռներ, արցախյան անսասան լեռներ, քանզի նրանց պատմությունը ձգվում է ոչ մեկ հազարամյակ: Մարդկային էությունը, որ քանդակագործը հաղորդել է այս երկու արցախցիների հայացքներում, ևս պարզ է ու հասարակ, ինչպես հասարակ է ամեն հանճարեղ բան: Նրանց հայացքներում կա հանգստություն,          իմաստնություն և սեփական հողում ապրելու անկոտրում կամք: Մեծ հաշվով, դա հայացք է սեփական բազմադարյա պատմությանը` լի պայքարով` հանուն սեփական հայրենիքի ու հարազատ ժողովրդի:

     Դժվար չէ կռահել, թե այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քանդակը հենց Ղարաբաղում տեղադրելու հեղինակի մտադրության մասին, ինչ էր տեղի ունենում Ադրբեջանական ԽՍՀ իշխանական շրջանակներում:Այդ հիմա են ամեն անգամ սոցիալական կամ տնտեսական ոլորտներում մեր այս կամ այն ձեռքբերման առիթով բացեիբաց մեզ հասնում ադրբեջանական իշխանությունների տարբեր տեսակի հիստերիկ արարմունքները:Իսկ այն ժամանակ նման հիստերիկ պահվածքը վարպետորեն քողարկվումէր <<աշխատավորների       ինտերնացիոնալ դաստիարակության>>քողի տակ: Դրա հետ մեկտեղ, ցինիկաբար խափանվում էին ղարաբաղյան մշակույթի գործիչների ցանկացած նախաձեռնությունները, որոնցում թեկուզ փոքր ինչ արտահայտվում էր մեր ազգային ինքնությունը:

     Այդ իսկ պատճառով, հետադարձ հայացք ձգելով մեր ոչ վաղ անցյալին` չի կարելի չհիշել և, դրա հետ մեկտեղ, արժանին չհատուցել այն ժամանակվա  ղարաբաղյան իշխանությունների,հիրավի,օլիմպիական հաստատակամությանը, ովքեր կարողացան մեծ դժվարությամբ, մշակույթի ոլորտում նույնպես աճող ադրբեջանական էքսպանսիայի պայմաններում պաշտպանել իրենց հայտնի համերկրացու`Սարգիս Բաղդասարյանի գաղափարը`իր ստեղծագործության մեջ մարմնավորել ղարաբաղցիների ոգին, արիությունն ու տոկունությունը:Պատահական չէ, որ հուշարձանն այսօր հանդիսանում է Արցախի իսկական  խորհրդանիշը: Եվ հուշարձանի նշանակությունը` որպես խորհրդանիշի,  այնքան մեծ է, որ նրա պատկերը կրկնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա մայրաքաղաք Ստեփանակերտի զինանշանների վրա:        

Հարգելի բարեկամներ,

 Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս` նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջ առողջություն ու ամենայն բարիք, իսկ մեր սիրելի քաղաքին` շենացում ու բարգավաճում: Վերականգնելով Արցախի խորհրդանիշը, նրան հաղորդելով նոր ու թարմ շունչ,մենք դրանով իսկ ապացուցեցինք եւ ինքներս մեզ, եւ ողջ աշխարհին, որ Արցախը    հավերժ  է, իսկ   նրա      ոգին` անսասան:

Ավարտելով խոսքս, ուզում եմ քաղաքի բնակիչների, իշխանությունների եւ անձամբ իմ անունից երախտիքի ջերմ խոսքեր հղել բոլոր նրանց, ումջանքերով վերածնվել է Արցախն ու նրա ժողովրդին մարմնավորող այս հոյակերտ քանդակը:  Հատկապեսշնորհակալություն եմ ուզում հայտնելմոսկվաբնակ գործարար, ծնունդով ստեփանակերտցի Կարեն Ավագումյանին, ով,չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնել հայրենիքումու նրան հանձնել Ստեփանակերտի քաղաքապետարանի շնորհակալագիրը:

 

         Շնորհակալություն: