Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.04.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ  ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից ապրիլի 30-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ քաղաքապետը երկարամյա, բեղմնավոր աշխատանքի համար, ինչպես նաև ծննդյան օրվա առիթով իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանին և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց` հանձնելով շնորհակալագիր և հուշանվեր: Նա նշեց, որ օգնականի կարգավիճակում Կ.Մարգարյանը շարունակելու է աշխատել կոլեկտիվում և օգտագործվելու է նրա հարուստ փորձը:

Քաղաքապետը միաժամանակ շնորհավորեց նորանշանակ բաժնի պետ Թերեզա Ղարախանյանին և պատասխանատու պաշտոնում մաղթեց նրան հաջողություններ, արդյունավետ, ստեղծարար աշխատանք:

Խորհրդակցությունում անդրադարձ եղավ մայիսյան եռատոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հանդիպման մասնակիցներին քաղաքապետի կողմից տրվեցին մի շարք հանձնարարություններ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն