Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.04.2019   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում տրվել է տոնական ձևավորման մեկնարկը:

Ամենուր` փողոցներում, հրապարակներում, հասարակական վայրերում Մայիսյան եռատոնի կապակցությամբ փողփողում են Արցախի պետական դրոշները, տեղադրվում են  հնչեղ պաստառներ` որոնք ազդարարում են ակնկալվող տոնական միջոցառումների, մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող մեծ իրադարձության մասին: Իսկ սիզամարգերում և պուրակներում բուրող երփներանգ ծաղիկներն  ավելի են ընդգծում քաղաքի տոնական տրամադրությունը:

Ստեփանակերտը եռատոնի նախաշեմին տոնական զգեստ է հագնում, ավելի  գեղեցկանում, դառնում ներդաշնակ և հրապուրիչ:

Տոնական ձևավորման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն