12.06.2018 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Ամռան շրջանում մայրաքաղաքի կենսաապահովման խնդիրները մշտապես տեսադաշտում պահելու և արդյունավետ լուծումներ գտնելու, բնակչության պահանջներին ժամանակին արձագանքելու, առօրյա կյանքը բնականոն հունով <<ուղղորդելու>> հարցերն էին հիմնականում քննարկման առիթ հանդիսացել հունիսի 12-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, հրավիրված էին նաև մի շարք ընկերությունների ղեկավարներ: Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է հորդառատ տեղումների պատճառով տուժած թաղամասերի ենթակառուցվածքների, մասնավորապես` ճանապարհների բարեկարգմանն ու վերականգմանը, ջրի շրջօրյա անխափան մատակարարմանը, երթևեկության կանոնավոր ապահովմանը միտված հարցերի վրա, ընդգծել բնակչությանը մատուցված ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Ս.Գրիգորյանը ևս մեկ անգամ կարևորել է <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Սանմաքրում>>, <<Ջրմուղ կոյուղի>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների պարտավորությունների անվերապահ կատարման նշանակությունը` բարեկարգ և մաքուր, կանաչ ու ծաղկուն մայրաքաղաք ունենալու գործում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |