Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.22  դրամ
EUR   526.33  դրամ
RUB   7.47  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.06.2018   ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 14-ին կայացած Ստեփանակերտի քաղաքային համայնքի հերթական նիստի օրակարգում շուրջ մեկ տասնյակ նախագծեր էին ընդգրկված: Եվ քանի որ ավագանու անդամների կողմից սովորաբար նաև կենսական նշանակության ամենատարբեր  բնույթի հարցեր են շոշափվում, լսումներ և քննարկումներ ծավալվում դրանց շուրջ, քաղաքապետի առաջարկությամբ, լիարժեք լուծումներ գտնելու նպատակով, նիստին հրավիրվել էին նաև քաղաքապետարանի պատասխանատուներն ու համայնքի ենթակայության տակ գտնվող ընկերությունների ղեկավարները:

Քաղաքային համայնքի ավագանին որոշեց` Ստեփանակերտում 2018թ. հունիս-օգոստոս ամիսներին ընդերային լեյշմանիոզի օջախների մշակման աշխատանքները ֆինանսավորելու և համաճարակի հնարավոր օջախները վնասազերծելու նպատակով, քաղաքապետարանի պահուստային ֆոնդի միջոցներից առողջապահության նախարարության  պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության <<Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 488,409 դրամ:

Նիստում որոշումներ կայացվեցին համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերից նվիրատվության կարգով բնակարաններ օտարելու, ոչ բնակելի տարածքներ` վարձակալության իրավունքով տրամադրելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ կառավարության որոշմամբ առանց ծնողական խնամքի մնացած Արինե Սահակյանին, Սուսաննա Բալասանյանին, Արամ Պետրոսյանին, Սուրեն Աբրահամյանին և Սպարտակ Շահնազարովին հատկացվել են բնակարաններ, ավագանու որոշմամբ, վերոհիշյալ անձինք հանվեցին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման հերթացուցակից:

Ավագանու անդամների կողմից բարձրացված հարցերի պարզաբանմամբ հանդես եկան քաղաքապետ Ս.Գրիգորյանը, քաղաքապետարանի պատասխանատուներն ու նիստին հրավիրված ընկերությունների տնօրենները:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն