16.05.2018 ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման և Ստեփանակերտի քաղաքապետի 2017թ. ապրիլի 18-ի թիվ 651Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Հրդեհավտանգ ժամանակաշրջանի մոտեցման և պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով ստեղծվել է հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով և հաստատվել նրա կազմը: Այն կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են քաղաքապետարանի, ԱԻՊԾ տեսչության ՀԱ-ի և փրկարար ուժերի վարչության ՀՓՄ-ի, ինչպես նաև ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչության և ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության Ստեփանակերտի տարածքային բնապահպանական տեսչության պատասխանատուներ, իր աշխատանքները կազմակերպելու է մշակված հստակ ծրագրի համաձայն: Միջոցառումների կազմակերպման գործում կներգրավվեն Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր սեկտորի բնակելի թաղամասերի թաղային կոմիտեների նախագահները, որոնք արդեն գրավոր տեղեկացվել են և հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ կիրականացնեն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |