Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.05.2018   ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՏՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում, բավական հագեցած է եղել նաև մարզական միջոցառումների ծրագիրը: Հիշարժան իրադարձությունների կապակցությամբ մայրաքաղաքում թիմերի միջև կազմակերպվել են տարբեր մարզաձևերի գծով մրցույթներ, բաց առաջնություններ:

Մասնակիցների ակտիվության պայմաններում են անցել քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումները, որոնց շարքում առանձնացել են սպորտլանդիայի, մինի ֆուտբոլի գծով մրցույթները և շախմատի անհատական /սիրողական/ մրցաշարը:

Սպորտլանդիայի մարզաձևում` գլխավոր պայքարը ծավալվել է հ.1 և հ.10 դպրոցների թիմերի միջև, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել Խ.Աբովյանի անվան կրթօջախի թիմը: Մինի ֆուտբոլի առաջնությանն իրենց մասնակցությունն են բերել քաղաքի դպրոցների թվով 8 թիմեր: Հաղթող են ճանաչվել 2-րդ դպրոցի ներկայացուցիչները: Երկրորդ տեղը  զբաղեցրել են 6-րդ, իսկ 3-րդ մրցանակային տեղը` 10-րդ դպրոցի թիմերը: Մրցույթում աչքի ընկած մարզիկները քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և հուշանվերների /պարգևները հանձնել է քաղաքապետի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը/:

Համառ պայքարում է անցել և շախմատի անհատական մրցաշարը, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են բավական հետաքրքիր խաղ: Առաջնությունում մրցանակային առաջին տեղը գրավել է Էդուարդ Ղուկասյանը, երկրորդ տեղը` Արթուր Խուդոյանը: Երրորդ տեղը բաժին է հասել Էդուարդ Գրիգորյանին: Մրցանակային տեղեր նվաճած շախմատիստներին քաղաքապետարանի կողմից պատվոգրեր և նվերներ է հանձնել փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն