Մայրաքաղաքի ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ծրագրի շրջանակներում շարունակվում են ճանապարհների նորոգման, կոպճապատման /խճապատման/ աշխատանքները, որոնք գլխավորապես իրականացվում են <<Արցախուղի>> փակ բաժնետիրական ընկերության կողմից: Գործընթացը, որ աշխարհագրական տեսանկյունից ընդգրկում է բավականաչափ լայն շրջանակ, շարունակական բնույթ կկրի և գալիք տարում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի տեղեկացմամբ, բարեկարգման աշխատանքները մեծ թափով են առաջ տարվում մասնավորապես Զորգե, Սպանդարյան, Չարենց, Սարդարյան, Շահինյան, Շիրազ փողոցներում, որտեղ մինչև տարեվերջ նախատեսվում...