Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.72  դրամ
EUR   551.42  դրամ
RUB   7.27  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.11.2013   ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ծրագրի շրջանակներում շարունակվում են ճանապարհների նորոգման, կոպճապատման /խճապատման/ աշխատանքները, որոնք գլխավորապես իրականացվում են  <<Արցախուղի>> փակ բաժնետիրական  ընկերության կողմից: Գործընթացը, որ  աշխարհագրական տեսանկյունից ընդգրկում է բավականաչափ լայն շրջանակ, շարունակական բնույթ կկրի և գալիք տարում:

Ստեփանակերտի քաղաքապետարանի զարգացման  ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի տեղեկացմամբ, բարեկարգման աշխատանքները մեծ թափով են առաջ տարվում մասնավորապես  Զորգե, Սպանդարյան, Չարենց, Սարդարյան, Շահինյան, Շիրազ փողոցներում, որտեղ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել կոպճապատումը:

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց միաժամանակ գործնական քայլեր են ձեռնարկվում քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքների, ինչպես նաև ծայրամասային թաղամասերի արտաքին լուսավորման բարելավման ուղղությամբ: