Վերջին օրերին, մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով, մայրաքաղաքում շարունակվել են արդյունավետ աշխատանքները` փողոցներում, մայթերում, բակերում և աստիճանահարթակներում կուտակված առատ ձյան շերտերը մաքրելու ուղղությամբ:
Գործընթացի կազմակերպման գլխավոր պատասխանատուն` <<Սանմաքրում>> կազմակերպությունը, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է քաղաքի փողոցները բանուկ և մաքուր պահելու համար` ձյունառատ տարածքներում ժամանակին ցանելով պահանջվող քանակությամբ աղ և ավազ: Իրենց պարտականություններն անթերի են կատարել ինչպես կառույցի մեխանիզատորները, այնպես էլ շարքային բանվորները, ովքեր աշխատել են լարված գրաֆիկով: Ու պատահական չէ, որ ...