Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
06.02.2015   ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հյուրընկալություն` քաղաքապետ Ս.Գրիգորյանի մոտ

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքի վարչական շրջանների պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ` ավանդական բնույթ են կրում: Այս անգամ /փետրվարի 6-ին/ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել էր աշխատանքային այցով Արցախ ժամանած Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությանը` վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Սուրեն Գրիգորյանը բարձր է գնահատել մայրաքաղաքներ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված սերտ համագործակցությունը, որը շարունակ զարգանում, ընդլայնում է իր շրջանակները, ձեռք բերում նոր որակ: Քաղաքապետն միաժամանակ կարևորել է գործընկերային անկեղծ հարաբերությունները, որոնք թույլ են տալիս կողմերի միջև ամրապնդելու փոխգործակցությունն ու վստահությունը: Այդ առումով նա  օգտակար է  համարել նաև Երևան քաղաքի վարչական շրջանների հետ` Ստեփանակերտի և Արցախի շրջանների օր-օրի ամրապնդվող կապերը, որոնք ներառում են ամենատարբեր ոլորտներ: Ս.Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ փոխայցելությունները կլինեն շարունակական և յուրաքանչյուր հանդիպում կնշանավորվի գործնական նոր քայլերով ու ծրագրերով:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նույնպես արգասաբեր որակեց Երևանի ու Ստեփանակերտի միջև սկզբնավորված բարեկամությունը /նա Ս.Գրիգորյանին հաղորդեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնը/: Նրա խոսքով, հնարավոր չէ Արցախի որևէ բնակավայր մտնել` շրջանցելով Ստեփանակերտը, ուր գեղեցիկ ավանդույթներ են ձևավորվել և արժեքներ են ստեղծվում մարդկանց կողմից` էլ ավելի լուսավոր դարձնելով մայրաքաղաքի  ապագան: <<Ամեն անգամ Ստեփանակերտ այցելելով` առանձնակի ջերմություն ենք զգում, տպավորվում` ստանալով ոգևորող էներգիա>>, - անկեղծորեն խոստովանեց պարոն Անտոնյանը:

Հանդիպման վերջում Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նվերներ փոխանակեցին:

Հյուրերը նվերներ էին նախատեսել նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատի <<բնակիչների>>, ինչպես նաև հ. 3 մանկապարտեզի երեխաների համար:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար