Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.68  դրամ
EUR   560.05  դրամ
RUB   7.69  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.02.2015   ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻՆ

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ստեփանակերտի քաղաքապետարանի  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը մայրաքաղաքի  Ս.Շահումյանի անվան պուրակում կազմակերպում է  Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառում`ուսանողների, երիտասարդական հաարակական կազմակերպությունների, ռազմամարզական վարժարանի սաների, զինծառայողների մասնակցությամբ /ի դեպ, այդ օրը հանրության շրջանում խորհրդանշվում  և որպես    երիտասարդների օրհնության օր/:

Միջոցառումից մեկ օր առաջ, հունվարի 30-ին, երիտասարդների միջոցով քաղաքի փողոցներում բաժանվեցին գեղեցիկ ձևավորված աղաբլիթներ` Ս.Սարգիս զորավարի մասին փոքրիկ պատմությամբ բուկլետներով:

Այս տարի Ս.Սարգսին նվիրված տոնը նշվեց հունվարի 31-ին: Միջոցառման ընթացքում իրականացված մշակութային ծրագիրը հետաքրքիր էր, հագեցած` մրցույթներով, հաճելի անակնկալներով: Կատարվեցին արտասանություններ, ժողովրդական երգեր ու պարեր: Լավագույն ելույթ ունեցողները պարգևատրվեցին նվերներով:

Միջոցառմանը, խորհրդանշական տոնի առթիվ, ներկաներին դիմեց Սամվել Սարկավագը, ով օրհնանքի խոսքեր հղեց երիտասարդներին:

Տոնական միջոցառումներին ներկա էր փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար