Չնայած, ծրագրի համաձայն, մայրաքաղաքում ծառատնկման սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները պիտի մեկնարկեն ապրիլի 1-ից, սակայն բարենպաստ եղանակները հնարավորություն են ընձեռնել ավելի վաղ ձեռնամուխ լինել կանաչ տարածքների մշամանն ու ընդլայնմանը:
Քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի հավաստմամբ, արդեն մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի զբոսայգիներում, տարբեր փողոցներում և հասարակական վայրերում, ծառերի, թփերի էտմանն ու ձևավորմանը զուգընթաց, փխրեցվում է հողը, պատրաստվում ծաղկասածիլների տնկին: Քաղաքում միաժամանակ սկսված է ծառատունկը: Բաղրամյան փողոցի առանձին...