Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.02  դրամ
EUR   546.97  դրամ
RUB   7.23  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.04.2018   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՆԳԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ապրիլի 4-6-ը Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ս.Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացան սպարտակիադայի ծրագրով նախատեսված հնգամարտի մրցումներ:

Մրցությանը մասնակցում էին մայրաքաղաքի 12 դպրոցների ու Գեներալ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմերը /ընդհանուր կազմով` 130 հոգի/: Թիմերի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ: Մարզական պայքարն ընթանում էր 5 մրցաձևերում /կրոսավազք` 500, 1000 մետր ցատկ` տեղից, գնդակի նետում, վազք` 60, 100 մետր, ձգումներ` պտտաձողից, հենում:

Հնգամարտի մրցումներում պատվավոր տեղը զբաղեցրել է 11-րդ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղում ռազմամարտական վարժարանի հավաքական, իսկ երրորդում` 10-րդ դպրոցի գավաքական թիմերն էին:

Անհատական հաշվարկով տղաների միջև առաջին տեղը գրավել է 11-րդ դպրոցի աշակերտ Ալեն Առստամյանը /90 միավոր/, երկրորդ տեղը` ռազմամարզականի սան Աշոտ Ավանեսյանը /86 միավոր/: Երրորդ տեղը բաժին է հասել նույն վարժարանի սան Իլյա Հակոբյանին /79 միավոր/: Աղջիկների միջև ծավալված մրցումների արդյունքներով առաջին տեղը գրավել է 10-րդ դպրոցի աշակերտուհի Էմիլյա Հայրիյանը /85 միավոր/, երկրորդ տեղը` 11-րդ դպրոցի աշակերտուհի Լուսինե Հակոբջանյանը /83 միավոր/, 75 միավորով երրրոդ տեղը բաժին է ընկել 10-րդ դպրոցի աշակերտուհի Ալեքսանդրա Գալինսկին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի: Պարգևատրությունը կատարել է Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն