23.03.2018   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ, ԽՈՐԱՆՈՒՄ Է

 

Աշխատանքային այցով Արցում է գտնվում Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունը, որի կազմում են կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Սիմա Բաղդասարյանը, սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի պետ Ստելլա Ավագյանը ուլրատվական ծառայության պատասխանատու Արթուր Օսիպյանը:

Մարտի 23-ին պատվիրակության անդամներին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին, նա գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում հետզհետե ամրապնդվող համագործակցության ու փոխըմբռնման համար և հավաստիացրել, որ իր կողմից հնարավոր ամեն ինչ կարվի գործընկերային հարաբերություններն առավել սերտացնելու համար: Քաղաքապետն անդրադառնալով ընթացիկ տարվա հիշարժան իրադարձություններին`Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին, Մայիսյան եռատոնին, Երևանի 2800-ամյակի և Ստեփանակերտի վերանվանման 95-ամյա տոնակատարություններին, շեշտեց դրանց քաղաքական ու պատմական նշանակությունը` հավելելով, որ այդ կապակցությամբ Արցախի մայրաքաղաքում ևս հագեցած միջոցառումներ կկազմակերպվեն և կարևորվեն տոները:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև մշակույթի և կրթության բնագավառներում` առաջիկայում ծրագրվող համատեղ միջոցառումների շուրջ, որ ակնկալվում է անցկացնել Երևանի Էրեբունի վարչական շրջանում:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները, առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ուքաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին Մուրացանի անվան քաղաքային գրադարան ու գրքեր նվիրեցին: Հյուրերըեղան նաև Ստեփանակերտի տուն-ինտեռնատում, ուր հագուստներ և քաղցրավենիքներ բաժանվեցին ծերերին:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն