Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.04.2018   ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

 

Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում ապրիլի 10-ին ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ /հ.1 հիմնական դպրոցի խաղահրապարակում/, քաղաքի դպրոցների 5-6-րդ դասարանների թիմերի միջև կազմակերպված մինի ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում էին կրթօջախների բոլոր թիմերը:

Մրցումներում, որ անցկացվել է օլիմպիական եղանակով, առաջին տեղը զբաղեցրել է հ.2 հիմնական դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է հ. 1 հիմնական դպոցի հավաքական թիմը: Երրորդ տեղը բաժին է հասել 7-րդ դպրոցի հավաքական թիմին:

           

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

 

Ապրիլի 8-11-ը հ.1 դպրոցի մարզադահլիճում նախադպրոցական հաստատությունների միջև կայացել է <<Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն>> մրցույթը, որին մասնակցում էին քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները /ընդհանուր հաշվով` 100 հոգի/: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ: Երեխաները մրցում էին 5 մրցաձևերում /փոխանցումավազք` արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում` աթլետիկական արգելքների միջոցով, վարժություն` մանկական եռանիվ հեծանվով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում/:

Ընդհանուր հաշվարկով մրցույթում առաջին տեղը գրավել է նախապաստրատական հ. 1 դպրոցի, երկրորդ տեղը հ. 2 դպրոցի, իսկ երրորդ տեղը` 10-րդ դպրոցի հավաքական թիմը:

Հաղթող` հ.1 դպրոցի նախապատրաստական հավաքական թիմը իրավունք է նվաճել նաև մասնակցելու հանրապետական փուլին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, արժանացել դրամական պարգևի: Պարգևատրությունը կատարել է Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն