27.03.2018 ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Ստեփանակերտի մանկապատանեկան մարզական դպրոցի պատանիները, մարզիչ Արմեն Ղահրամանյանի գլխավորությամբ, հաջողությամբ են հանդես եկել Հայաստանի Հանրապետությունում անցկացված քիք-բոքսինգի առաջնությունում` արժանանալով մեդալների: Մարզիկներ Վադիմ Սարգսյանը, Իգոր Հարությունյանը և Արմեն Հակոբյանը մրցույթում գրավել են առաջին պատվավոր տեղը և իրավունք նվաճել Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու մայիս-հունիսին Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |