ԼՍՎԵԼ Է 2017Թ. ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 13-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը:
Նիստում քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդումով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ բանախոսի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. 1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 593024.9 հազ.դրամ: Ընդ որում, ընդհանուր մուտքերի 26.0 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 178922,0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 154024,9 հազ.դրամ /կատարողականը կազմում...