Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.07.2017   ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԵՐՆԵՐԻ

 

Արդեն 18 տարի է, ինչ հանրապետությունում մանկական բակային թիմերի միջև անցկացվում են  <<Կաշվե գնդակի>> ֆուտբոլային ավանդական մրցումներ: Հատկանշական է, որ տարեցտարի աճում է այդ մարզաձևի նկատմամբ դպրոցականների ունեցած հետաքրքրությունը  և առավել մեծ  թվով  թիմեր են  ցանկություն հայտնում մասնակցելու մրցումներին, ինչը վկայում է ֆուտբոլի մասսայականացման մասին:

10 օր առաջ մայրաքաղաքի Խ.Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի մարզադաշտում բակային 13 թիմերի միջև  մեկնարկել էր մրցույթը, որի նպատակն է բացահայտել ֆուտբոլի մարզաձևի սիրահարներին և շահագրգռել  առավել շնորհալիներին, արժանի հերթափոխ պատրաստել: Ինչպես մրցավարներն են խոստովանում, մրցույթի կազմակերպիչներին` կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիային ու քաղաքապետարանին հաջողվել է պատշաճ մակարդակով կազմակերպել ավանդական միջոցառումը և վեր հանել  բակային լավագույն թիմերին:

Հուլիսի 11-ին 2004-2005թթ. ծնված պատանիների միջև ավարտվել է քաղաքային մրցաշարը: Եզրափակիչ փուլին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ԱՀ ԿԳՍ վարչության պետ, սամբոյի գծով աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  Աշոտ Դանիելյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը:

Եզրափակիչում միմյանց  հետ հանդիպել էին <<Արցախ-2>> և <<Հայկ>> թիմերը: Խաղն ավարտվեց 2:1  հաշվով` հօգուտ <<Հայկի>>: Թիմային մրցումներում առաջին պատվավոր տեղը գրավեց <<Հայկ>>, երկրորդ տեղը` <<Արցախ-2>> և երրորդ տեղը` <<Ռեալ>> թիմը:

Մրցույթի  եզրափակման առիթով ի սրտե շնորհավորելով հաղթող թիմերին և մաղթելով մարզական նորանոր  հաջողություններ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ կգա  ժամանակը և  <<Արցախի>> հանրապետական թիմում խաղալու պատվին կարժանանան  <<Կաշվե գնդակի>> ավանդական մրցումների ժամանակ աչքի ընկած շնորհաշատ մարզիկները:

Լավագույն թիմերը և մրցումներում աչքի ընկած  ֆուտբոլիստներն արժանացան դիպլոմների ու  արժեքավոր նվերների, դրամական պարգևների:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն