Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.88  դրամ
EUR   573.60  դրամ
RUB   8.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
10.08.2017   ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել օգոստոսի 26-ին Ստեփանակերտ քաղաքում  սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելու մասին:

Բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության, շինարարության և բարեկարգման բաժիններին հանձնարարված է մշակել և իրականացնել կոնկրետ  միջոցառումներ կատարվելիք աշխատանքների  համար` ընդգրկելով Ստեփանակերտ քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, կազմակերպություններն ու ընկերությունները /անկախ սեփականության ձևից/:

<<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա.Սեյրանյանին առաջարկվել է համայնքային շաբաթօրյակի ընթացքում ապահովել աղբահանությունը` քաղաքի տարածքից:

Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարված է բնակարանային, կոմունալ տնտեսության, բնապահպանության ու շինարարության և բարեկարգման բաժիններին, հսկողությունը` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանին: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն