Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.07.2017   ԱՎԱՐՏՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

Ավարտվեց <<Կաշվե գնդակ>> /2002-2003թթ. ծնված պատանիների միջև/ քաղաքային ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարի հանդիսավոր փակման արարողությանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, ԿԳՍ վարչության պետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը և ուրիշներ:

<<Լեռնային Արցախ>> ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, ԱՀ վաստակավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն իր խոսքում կարևորեց նման մրցաշարերի կազմակերպումը և համոզմունք հայտնեց, որ տարեցտարի կընդլայնվեն մրցաշարի շրջանակները:

Թիմային մրցումներում 1-ին տեղը գրավեց <<Լիոն>> /Հեքիմյան փողոցի/ թիմը, 2-րդ տեղը` <<Մոնթե>> /Աբովյան փողոցի/ թիմը: 3-րդ տեղը բաժին հասավ <<Ինտեր>> /Գ.Նժդեհ փողոցի/ թիմին: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով, նվերներով և դրամական պարգևներով: Պարգևների արժանացան նաև լավագույն մարզիկները: Այդ պատվին մասնավորապես արժանացան յոթ մետրանոց տուգանային հարվածներ ետ մղող դարպասապահ Ալբերտ Իսրայելյանը, յոթ մետրանոց տուգանային հարված կատարող Բորիս Իսրայելյանը, դարպասապահ Նարեկ Հայրիյանը, հարձակվող Մանվել Ղալայանը, լավագույն խաղացողներ Վրեժ Ոսկանյանը և Արթուր Ասկարյանը:

Պարգևները հասցեատերերին հանձնեցին Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, <<Լեռնային Արցախ>> ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը և ստեփանակերտցիների համաշխարհային ակումբի նախագահ Գարիկ Ջհանգիրյանը:

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն