Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   488.68  դրամ
EUR   549.03  դրամ
RUB   7.21  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.04.2018   ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՈՐԴԸ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

Ապրիլի 11-ին Ստեփանակերտի Մ.Մաշտոցի անվան հ.4 դպրոցում հնչեցվեցին համերգային շարքի վերջին ակորդները: <<Որպես մի բռունցք>> խորագրով միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին: Իսկ հանդիսատեսները` գլխավորապես քաղաքի դպրոցների տնօրեններն ու կազմակերպիչներն էին` կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանի գլխավորությամբ:

Միջոցառման նպատակն էր` երգերի, պարերի, ասմունքի միջոցով վեր հանել Արցախյան շարժման 30 տարվա տարեգրությունը: Երեխաները ծրագիրը սկսել են 1988-ի փետրվարի 20-ից` առանձնահատուկ շոշափելով Շուշիի ազատագրումը և 2016-ի ապրիլյան պատերազմը: Գեղեցիկ էր երեխաների խոսքը, հագուկապը, դերասանական վարպետությունը: Բեմը հարդարված էր, գեղարվեստորեն ձևավորված: Ճերմակության մեջ ընդգծվում էր արցախցի տատիկ-պապիկի հուշակոթողը` երեք բռունցքով, որը խորհրդանշում է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը: Չորս բոլորը ծառեր են` ճերմակ ծաղիկներով` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Վերջում կոչ արվեց այդ եռամիասնությամբ հասնել վերջնական հաղթանակի, որպեսզի արցախյան հողում այլևս ոչ մի կաթիլ արյուն չթափվի:

Դպրոցի տնօրեն Նելլի Թամրազյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հյուրերին, բոլոր մասնակից աշակերտներին: Հատկանշական է, որ տոնական միջոցառման բեմագիրը հեղինակել էր հենց կրթօջախի ղեկավարը:

Իր հերթին շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաղաքապետարանի կրթության և սպորտի  բաժնի պետ Կառլեն Մարգարյանը և արժևորեց և ուսանելի համարեց նախաձեռնությունը` դպրոցականների հայրենասիրական դաստիարակությանը միտված համալիր աշխատանքներում: Նա դրվատանքի խոսքեր ուղղեց աշակերտներին և նրանց ուսուցիչներին` տոնական հագեցած ծրագրի և գեղեցիկ ելույթների համար:

Միջոցառմանը ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն