Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.68  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.01.2015   ՁՆԱՀԵՌԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վերջին օրերին, մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով, մայրաքաղաքում շարունակվել են արդյունավետ աշխատանքները` փողոցներում, մայթերում, բակերում և աստիճանահարթակներում կուտակված առատ ձյան շերտերը մաքրելու ուղղությամբ:

Գործընթացի կազմակերպման գլխավոր պատասխանատուն` <<Սանմաքրում>> կազմակերպությունը, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է քաղաքի փողոցները բանուկ և մաքուր պահելու համար` ձյունառատ տարածքներում ժամանակին ցանելով պահանջվող քանակությամբ աղ և ավազ: Իրենց պարտականություններն անթերի են կատարել ինչպես կառույցի մեխանիզատորները, այնպես էլ շարքային բանվորները, ովքեր աշխատել են լարված գրաֆիկով: Ու պատահական չէ, որ  Ստեփանակերտի բնակչությունից քաղաքապետարանում բազմաթիվ դրական արձագանքներ են ստացվել նրանց հասցեին:

Մայրաքաղաքում /մասնավորապես ծայրամասային թաղամասերում/ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները շարունակվում են:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար