Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.11.2013   ՈՐՊԵՍԶԻ ԼԻԱԹՈՔ ՇՆՉԻ ՔԱՂԱՔԸ

Բարենպաստ եղանակները  ձմեռնամուտի նախաշեմին աշնանը հրաժեշտ տալուց բացի, արդյունավետ աշխատելու և կիսատ մնացած գործերն ավարտին հասցնելու հնարավորություններ են ընձեռնում Ակադեմիկոս Թախթաջյանի անվան  բուսաբանական այգու ծաղկաբույծներին և բանվորներին, որոնք այս օրերին մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում, փողոցներում հիմնականում զբաղված են  ծառերի ու թփերի ձևավորմամբ     և սանիտարական մաքրման աշխատանքներով:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության  և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի, համայնքի տարածքում ներկայումս շարունակվում է վթարային ծառերի հատման ու երիտասարդացման, չորացած բույսերից  ազատված ծաղկանոցների, կանաչ գոտու, հողատարածքների   փխրեցման և պարարտացման գործընթացը: Նրա խոսքերով ընկերության ծաղկաբույծները  միաժամանակ զբաղված են  տնկարանների նախապատրաստման` հողային աշխատանքներով: Ջերմոցներն ազատվում են ավելորդություններից, փխրեցվում և սնուցվում, նախադրյալներ են ստեղծվում ցանքի ու առողջ սածիլների աճեցման համար: Ասել է թե` բուսաբանական այգու աշխատողներն իրենցից կախված հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի գարնան զարթոնքի հետ լիաթոք շնչի մայրաքաղաք Ստեփանակերտը և բնակիչները վերստին վայելեն կանաչ ու ծաղկուն զբոսայգիների և պուրակների հմայքը: