Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.35  դրամ
EUR   556.13  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
14.01.2014   ՀՆՉԵՑՎԵՑ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ

Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում հունվարի 13-ին կայացած տոնական համերգային ծրագրով եզրափակվեց  գրեթե մեկ ամիս առաջ մայրաքաղաքում մեկնարկած Ամանորի և Սուրբ  ծննդյան տոներին նվիրված միջոցառումների շարքը: Ասել է թե` հին տոմարով հնչեցվեց  Նոր տարվա միջոցառումների վերջին ակորդը:

Համաքաղաքացիների տոնական տրամադրությունն իրենց գեղեցիկ կատարումներով նպաստել են Ստեփանակերտի մշակույթի տան  գեղարվեստական կոլեկտիվի անդամները, որոնց խրոխտ երգերն ու պարերը մեծ ոգևորություն են առաջ բերել նրանց շրջանում` արժանանալով ջերմ ծափերի: Համերգի ժամանակ, որ հնչեցին ինչպես հայ, այնպես էլ արտերկրի` ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, բնականաբար, անպակաս էին Նոր տարվա մաղթանքներն ու ցանկությունները: Հրաժեշտ տալով 2013-ին, ելույթներում այն միտքն էր հնչում, թե 2014-ը, որ խորհրդանշում է կապույտ հրեղեն ձիու տարին, նոր հաջողություններ ու նվաճումներ, խաղաղություն կբերի Արցախ աշխարհին, հայ ժողովրդին, բոլորի ընտանիքներում կթևածեն սերն ու երջանկությունը:

Տոնական միջոցառմանը ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներ:

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար