Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.96  դրամ
EUR   586.88  դրամ
RUB   7.68  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.12.2013   ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ` ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

Նպատակ հետապնդելով կանխել մարդու կողմից ժամկետանց սննդամթերքի օգտագործումը և նվազեցնել սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման դեպքերը, Ստեփանակերտի քաղաքապետարանը պարբերաբար միջոցառումներ է իրականացնում առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և արգելելու ուղղությամբ:

2013 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, <<Սննդամթերքի անվտանգության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի շրջանակներում, Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, ՊՀՀ տեսչության և կառավարությանն առընթեր ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի կողմից իրականացվել են համատեղ ստուգումներ 48 առևտրի օբյեկտներում, որոնցից 26-ում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների իրացում: Հիշյալ փաստերի հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ ԼՂՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ներկայացվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին կից գործող վարչական հանձնաժողովի քննարկմանը:

Ստեփանակերտի քաղաքային տեսչության պետ Ի.Խուրշուդյանի խոսքով, համաձայն վերոնշյալ հոդվածի, առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված  բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 100.000-200.000 դրամի գումարի չափով: