Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.71  դրամ
EUR   531.55  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.12.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանկանգին հայրենակիցներ

 

Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում ամենայն բարիք, խաղաղություն ու երջանկություն:

Պատմության գիրկն անցավ 2013 թվականը, որը նշանավորվեց խաղաղ, ստեղծարար աշխատանքով ու մեր հիշողություններում կմնա որպես առաջընթաց զարգացման տարի: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ ու փորձություններ, մեզ հաջողվեց ևս մեկ առաջընթաց քայլ կատարել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին: Տարին հոբելյանական էր: Ազգովի տոնեցինք Արցախյան ազատագրման շարժման 25-րդ տարեդարձը և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակը:

Տարին նշանակալի էր նաև այլ առումներով: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը, ջրամատակարարման ապահովմանը միտված ծավալուն աշխատանքներ: Հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Հանրապետական բժշկական կենտրոնը, որը տարածաշրջանում լավագույն  բուժհաստատություններից մեկը կհանդիսանա: Ստեփանակերտցիների համար, պատմամշակութային հուշարձանների վերաժևորման տեսանկյունից, հիրավի, հիշարժան իրադարձություն էր բոլորիս հպարտությունը հանդիսացող <<Մենք ենք, մեր սարերը>> հուշակոթողի հանդիսավոր բացման արարությունը: Ստեղծագործություն, որի մեջ քանդակագործը մարմնավորել է արցախցիների կամքն ու ոգին, արիությունն ու տոկունությունը:

Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են մայրաքաղաքում: Սակայն անելիքներն էլ շատ-շատ են: Քաղաքային իշխանությունները, երկրի ղեկավարության աջակցությամբ, այսուհետ ևս կանեն հնարավորը ստեփանակերտցիների կենսական խնդիրները լուծելու,  կյանքն առավել բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար:

Մեզնից յուրաքանչյուրն, անշուշտ, հույսեր է կապում Նոր տարվա հետ` ակնկալելով, որ մասամբ կիրականանան նվիրական մեր իղձերն ու ցանկությունները: Եվ, բնականաբար, առաջին հերթին կամենում ենք, որպեսզի Նոր տարին ստեփանակերտցիների, բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի խաղաղության ու բարօրության տարի:

Համոզված եմ, որ դրսևորելով միասնություն և վճռականություն, մեզ կհաջողվի համատեղ առաջ շարժվել, կառուցել, առավել բարեկարգ ու գեղեցիկ դարձնել երազանքների մեր մայրաքաղաքը` ստեփանակերտցիներիս ընդհանուր տունը:

Թող Նոր տարին մեր ժողովրդի համար դառնա իղձերի իրականացման և երջանկության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: