ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ, ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի համաքաղաքացիներ
Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ԱՀ անկախության 28-րդ տարեդարձի, ինչպես նաև գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այսօր, հիրավի, մենք հպարտանալու առիթ ունենք, քանզի արցախյան ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը լի են պատմական հաղթանակներով ու նշանակալի ձեռքբերումներով: Եվ բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է այն իրողությունը, որ ազատությունն ու անկախությունը ճակատագրի շնորհած նվեր չէ...