Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.07.2019   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հուլիսի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որին ներկա են գտնվել քաղաքապետարանի պատասխանատուներ և ընկերությունների տնօրեններ, գլխավորապես քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստման գործընթացը, ինչպես նաև հիշարժան իրադարձության նախաշեմին` Ստեփանակերտում համաքաղաքային շաբաթօրյակի անցկացման ծրագիրը:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է  մայրաքաղաքի տոնական ձևավորման, սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը` այդ ուղղությամբ ընկերությունների և կառույցների ղեկավարներին տալով մի շարք հանձնարարություններ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն