ՋԱՐԴԵՐ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՍՏԱՑԱՆ
Փետրվարի 28-ին սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող մարդկանց երթը չէր դադարում: Նրանց շարքերում էին քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների, բուհերի, ուսումնական այլ հաստատությունների դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ: Հայերի սպանդը դատապարտող ցուցապաստառներով, եղեռնին զոհ գնացած մարդկանց դիմանկարներով, կոչերով, նրանք հուշահամալիր էին շտապում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու: <<Եթե ցեղասպանությունը...