Ի ՇԱՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ
Մեկ տասնյակից ավելի հարցեր էին ընդգրկված հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի գործող քաղաքային համայնքի ավագանու հրավիրված վերջին նիստում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ավագանին, քննարկումների արդյունքում ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին տեղեկատվությունը /հաշվետվությունը/, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
Ըստ հաղորդման, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2019թ. 9 ամսվա ընդհանուր մուտքերը կազմել են 1 մլրդ 741 հազար դրամ, որը կազմում է ծրագրվածի 88.8%-ը:...