Սիրելի կանայք, մայրեր և քույրեր
Ուրախ եմ Ձեզ ողջունելու ավանդական տոնի` կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տոն, որ զուգադիպում է գարնան զարթոնքի հետ, նվիրական զգացումներ արթնացնում մեր հոգում` այն դարձնելով առավել հոգեհարազատ ու խորհրդանշական: Ու պատահական չէ, որ մարտի 8-ը, որպես հիշարժան օր, ամրագրված է մեր տոնացույցում և բոլորս խոր հարգանքով ենք վերաբերվում այդ երևույթին:
Մեր հանրապետությունում, ուր կանայք հասարակության լիիրավ անդամ են, մեծ ավանդ ունեն պետականաշինության մեջ, տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Անգնահատելի է նրանց դերն անկախության կերտման, ժողովրդական արժեքների ամրապնդման...