ՔԱՂԱՔԸ ՄԻ ՏԱՐՈՎ ԷԼ ՀԱՍԱԿ ԱՌԱՎ…
Արցախում տոնակատարությունների տեսանկյունից, բերքառատ է սեպտեմբերը ու, չնայած այն աշնանամուտի սկիզբն է խորհրդանշում, պատանու պես կենսախինդ է, պայծառ ու առատաձեռն… Մայրաքաղաք Ստեփանակերտը, որ բոլոր հանդիսությունների, մեծ ու փոքր հավաքույթների <<կենտրոնակայանն է>> և անմասն չէ այդ բարիքներից, իր անվանակոչման հերթական տարեդարձը նշեց պետական այրերի ու շարքային մարդկանց, պատերազմի վետերանների, հայրենիքի պաշտպանների, երիտասարդների, Հայաստանից ու արտերկրից ժամանած մեծաթիվ պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Ու, բնականաբար, և բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն են շատ, որոնք...