Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.71  դրամ
EUR   531.55  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.10.2015   ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԿԵՏՈՎ

 

 <<Էրեբունի-Երևան 2797»   տոնակատարություններին  մասնակցելու նպատակով` Երևան ժամանած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, բոլոր երևանցիների ու ստեփանակերտցիների  համար տոնը նշանավորվեց ևս մի հաճելի իրադարձությամբ: Հանդիսավոր պայմաններում ստորագրվեց 2015-2020թթ համագործակցության ծրագիր:

Հանդիպմանը Տարոն Մարգարյանը  նշելէ, որ դա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության  ևս մեկ ապացույց է, աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:

 Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, ինչն էլ, ըստ էության, այսօր արդեն հնարավորություն է ընձեռել ստորագրել ու համագործակցության նոր համաձայնագիր: Համոզված եմ, -  ընդծել է Տ.Մարգարյանը, - որ հնգամյա ժամկետով ստորագրվող համագործակցության նոր ծրագիրը ևս կյանքի կկոչվի ամբողջությամբ, և համագործակցության շարունակականության շնորհիվ մենք կգրանցենք նշանակալի արդյունքներ:   Իմ կողմից անչափ կարևորված է նաև համագործակցությունը վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ու պետք է նշեմ, որ այն ևս հաջող ընթացք ունի: Միայն այս տարվա ընթացքում ԼՂՀ  են այցելել վարչական շրջանների 30-ից ավելի պատվիրակություններ, ու իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանը Տարոն Մարգարյանին շնորհավորելով Երևանի օրվ աառթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում` Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և գործադրվող եռանդուն ջանքերի համար: «Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ: Գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս  Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝  երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում ցուցաբերվող  մշտական պատրաստակամության ու ջանքերի համար>>:  Ս.Գրիգորյանն, օգտվելով առիթից, առանձնակի կարևորել է նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված համագործակցությունը, որը ևս արդյունավետորեն կյանքի է կոչվում:

      Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների քաղաքապետների կողմից  ստորագրված համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը,  նախատեսում է գործընկերական  սերտ փոխգործակցություն` քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաև կապերի     ամրապնդում` երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն