Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որտեղ ասվում է.
<<Սիրելի դպրոցականներ, ուսուցիչներ
Ուրախ եմ ձեզ ողջունելու ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ, որն ավանդույթի համաձայն մեզ մոտ ամրագրված է որպես գիտելիքի օր: Արդեն քսաներկուերրորդ տարին է, ինչ այն զուգադիպում է ԼՂՀ անկախության հռչակման տարելիցի հետ: Տոն, որ մեծ խորհուրդ ունի իր մեջ ու ավելի է կարևորվում նրա քաղաքական ու պատմական նշանակությունը: Պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ին հանրապետության կրթօջախներում անդրանիկ պարապմունքը նվիրվում է անկախությ անտոնին:
Մեզնից յուրաքանչյուրը քաջ...