19.02.2018   ԱՅՑ` ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների  շրջանակում, փետրվարի 19-ին պետական այրերը, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները`  հանրապետական և քաղաքային հանձնաժողովների անդամների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել կյանքից անժամանակ հեռացած Շարժման ակտիվ մասնակիցների հիշատակին:

Նրանք խմբերով այցելել են գոյապայքարի  ժամանակ զոհված և կյանքից հեռացած ակտիվ գործիչների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, հարգել պայծառ հիշատակը, ևս մեկ անգամ արժևորել Շարժման տարիներին նրանց կատարած սխրանքը և ազգանպաստ գործունեությունը:

Շատերի թվում երեկ քաղաքացիական  իրենց  պարտքն են կատարել ու  երևելի գործիչների, շարժման ակտիվ մասնակիցների հիշատակը  խնկարկել  են նաև Ստեփանակերտի  քաղաքապետարանի պատասխանատուները` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն