Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.48  դրամ
EUR   535.52  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.02.2018   ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ հ.1 ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹԻՄԸ

 

Արցախյան շարժման 30-ամյակի  տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում  շարունակվում են տարաբնույթ մարզական միջոցառումները:

Հերթականն անցկացվեց փետրվարի 21-23-ը` Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, հ.1 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Այն կայացավ  քաղաքի հանրակրթական դպրոցների` 4-7-րդ դասարանների միջև: <<Սպորտլանդիա>> մարզական խաղերի կազմում ընդգրկված էին 5-ական տղա և նույնքան աղջիկ:

Ստեփանակերտի քաղաքապետի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի խոսքով, միջոցառումը միտված էր անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը: Այն ևս մեկ  առիթ  ընձեռնեց դպրոցական տարիքի երեխաներին` զբաղվելու տարբեր մարզաձևերով և դրսևորելու  սեփական ընդունակությունները: Երեխաները հանդես եկան 5 մրցաձևերում /խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք` արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցումավազք` գնդակներով, հավաքիր <<Հաղթանակ>>  բառը/:

Մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց հ.1 դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը գրավեց 10-րդ,, իսկ երրորդ  մրցանակային տեղը` 6-րդ դպրոցների հավաքական թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից խրախուսվեցին և արժանացան պատվոգրերի  ու դրամական պարգևի:  Մրցանակները մարզական թիմերին հանձնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն