Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.07.2019   ԴՊՐՈՑԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋ

Երկհերթ գործող <<Արևիկ>> դպրոցական ճամբարում, որ տեղակայված է Ստեփանակերտի հ.10 հիմնական դպրոցի շենքում, 150 երեխաներ են հանգստանում մայրաքաղաքի տարբեր կրթօջախներից:

Ըստ ճամբարի   պետ Անահիտ Հակոբյանի, յուրաքանչյուր հերթափոխում թվով 150 աշակերտ է ընդգրկվում և ճամբարականների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` դրսևորելու իրենց ընդունակություններն ու կարողությունները, ստանալու նոր գիտելիքներ, արդյունավետ անցկացնելու ամառային հանգիստը: Բնականաբար, պատշաճ հիմքերի վրա է դրված նաև երեխաների սննդի կազմակերպման գործը և պետությունը հոգում է  սննդի ապահովման ու առօրյա ժամանցի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

Հուլիսի 18-ին ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը, որ ուղեկցվել է ձևավորված թվով 5 խմբերի երեխաների ելույթներով` արտասանություններով, երգերով ու պարերով, ներկա են գտնվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գերտեսչության պատասխանատուներ, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, այլ պաշտոնաներ:

Հիշարժան իրադարձության առիթով  ճամբարականներին ողջունել և բարեմաղթանքի ջերմ խոսքեր է փոխանցել նախարար Ն.Աղաբալյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն