Քաղաքի օրվան և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակին էր նվիրված հոկտեմբերի 11-ին մշակույթի և երիտասարդության պալատում կայացած հանդիսավոր երեկոն, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, պատերազմի վետերաններ, պատվավոր ստեփանակերտցիներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: <<Ստեփանակերտը մեր անկախ պետականության դեմքն ու այցեքարտն է, և համոզված ենք,որ սերունդներն այսուհետ ավելի կարժևորեն ու կսիրեն իրենց...