Մայրաքաղաքի դպրոցներում շարունակվում է 2013-2014 ուսումնական տարվա քննական գործընթացը:
Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի 658 և 12-րդ դասարանի 338 շրջանավարտներ լարված և պատասխանատու շրջան են ապրում: Նրանք հանձնում են ավարտական, պետական ավարտական և միասնական քննություններ, որոնց արդյունավետ անցկացման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվել ԿԳ նախարարության, ԳԹԿ-ի, կրթության բաժնի և դպրոցների կողմից:
Իններորդ դասարանի շրջանավարտների հանձնելիք 6 քննությունից 2-ի համար /<<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Մաթեմատիկա>>/ կազմավորվել են քննական կենտրոններ հ.հ.1, 2, 5, 7, 10 հիմնական, հ.հ.8,11 ավագ դպրոցներում և Արցախի պետական ու Նարեկացի...