ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մայիսյան եռատոնի նախապատրաստման միջոցառումների շրջանակներում, բարեկարգման և վերականգնողական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքում: Նորոգվում, տեսքի են բերվում խաթարված հենապատերն ու աստիճանները, փողոցներն ու մայթերը: Անցորդների ուշադրությունից, հավանաբար, չեն վրիպում Ստեփան Շահումյանի անվան պուրակի շատրվանների հիմնանորոգումը, որ շուտով ավարտին կմոտենա և նոր շունչ ու ոգի կհաղորդի շրջապատին:
Ստեփանակերտում արագ տեմպերով են ընթանում նաև փողոցների փոսալցման, հարդարման և ասֆալտապատման աշխատանքները: Գործընթացը, որ սկիզբ է առել Նաբերեժնայա փողոցից և...