Հունիսի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է <<Երևանի առաջնորդության դպրոց>> հիմնադրամի պատվիրակությանը` հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ:
Քաղաքապետը ողջունել է այցի մասնակիցներին, կարևորել առաքելությունը` ամենատարբեր ուղղություններում երիտասարդների ներուժի արդյունավետ օգտագործման խնդրում, իրենց ձեռնարկումներում մաղթել նորանոր ձեռքբերումներ: <<Գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտում հաջողություններ արձանագրելու, տնտեսությանն առաջ մղելու համար անհրաժեշտ են առաջնորդներ, - ասաց Ս.Գրիգորյանը: - Այդ տեսակետից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, մենք մեծ ներուժ ունենք և համոզված ենք, որ...