Հիմք ընդունելով Ստեփանակերտի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 2-ի <<Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին>> որոշումը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին:
Տոնական հանդիսությունները կմեկնարկեն Ս.Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակի տեղադրմամբ:
Համաձայն ծրագրի, մասնավորապես նախատեսվում է կազմակերպել շարադրությունների մրցույթ <<Իմ Ստեփանակերտ>> խորագրով, Արցախի նկարիչների միության, ՄՊՍԿ ձեռքի աշխատանքների, հուշանվերների, կարպետների ցուցահանդես-վաճառք, նկարչություն ասֆալտի վրա` երեխաների մասնակցությամբ, փողային...