Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.07.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՔ ՄԱՐԱՇԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

Հուլիսի 16-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախ ժամանած Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին` համայնքապետարանի մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ:

Ս.Գրիգորյանը գոհունակություն  է հայտնել շարունակ ամրապնդվող կապերի և փոխայցելությունների առնչությամբ և ողջունել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ու Ստեփանակերտի միջև նորերս հաստատված համագործակցությունը, որն իր մեջ ներառում է ամենատարբեր ուղղություններ: Հայտնելով իր պատրաստակամությունը` իրականացվելիք համատեղ ծրագրերին աջակցելու գործում, նա հանդես է եկել մի շարք առաջարկություններով:

Շնորհակալություն հայտնելով ջեր ընդունելության համար, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վ.Մկրտչյանն իր հերթին հավաստիացրել է, թե հնարավոր ամեն ինչ կանի կողմերի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման համար: Նա Ստեփանակերտի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 27-ին կազմակերպվելիք շրջանի օրվան նվիրված հանդիսություններին: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ Նորք Մարաշի պատվիրակությանը հրավիրեց Ստեփանակերտի ավանդական տոնին:

Վերջում Ս.Գրիգորյանն ու Վ.Մկրտչյանը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն